
🛡️ Իր ուսուցչուհուն սիրահարված տղա, իր դասախոսին սիրահարված երիտասարդ աղջիկ, իր մենթորին պաշտամունքով նայող սան… այս բոլոր սցենարները կարող են հիմք դառնալ ինչպես թեթև ռոմանտիկ կատակերգությունների, այնպես էլ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի, որտեղ ուսուցչուհին չափազանց կարճ կիսաշրջազգեստով է ու ակնոցների տակից նայում է ոչ թե խիստ, այլ՝ անպարկեշտ հայացքով։ Մեր օրերում սա ևս մեկ սցենար է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի սիրո ու կյանքի պատմությունը։ Իր բարետես ամուսնուց գրեթե կես դարով ավելի մեծ Բրիջիթը, որը ժամանակին փոքրիկ Էմանուելի ուսուցչուհին էր, հաճախ է սոցցանցերում «բազմոցային զորքերի» ծաղրանքի թիրախ դառնում, նույնիսկ Հայաստանում։ Ասում են նաև, թե Բրիջիտն իրականում տղամարդ է, տրանսգենդեր, և այլն։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք Ֆրանսիայի առաջին տիկնոջ հանդեպ կիբերբուլինգի, դրա հետևանքների, ինչպես նաև Փարիզում այդ գործով դատապարտված 10 մեղադրյալի մասին՝
📷 Եթե այս տարի որոշել եք, որ անպայման հարստանալու եք, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ միլիարդատերերի Forbes-ի ցուցակին ու սթափ գնահատել ձեր շանսերը, հատկապես եթե արվեստի ու մշակույթի մարդ եք։ Արդեն սովորական դարձած մասկերի ու բեզոսների կողքին շատ քիչ արվեստագետների, դերասանների ու երաժիշտների կտեսնեք։ Եթե խոսենք ավելի կոնկրետ թվերով, ապա աշխարհում ընդամենը 5 միլիարդատեր երաժիշտ կա. հինգերորդը Բեյոնսեն է, ով բոլորովին վերջերս է մտել այդ ցանկի մեջ։ Թագուհի Բիից բացի, ցուցակում են նրա ամուսին Jay-Z, ժամանակին վերջինիս «թևի» տակ աճող Ռիհաննան, նրանց ընտանիքի «ոխերիմ ընկերուհի» Թեյլոր Սվիֆթն ու, ի զարմանս բոլորիս, այս ցուցակում հայտնված Բրյուս Սփրիգսթինը։ Այդ առիթով եկեք նայենք ու լսենք 2018-ին Coachella-ում Բեյոնսեի ելույթը՝ ամանորյա սեղանի՝ բոլորիս արդեն հոգնեցրած բդերից անցում կատարելով երգչուհու ու նրա պարողների ավելի հաճելի բուդիկներին՝