
⚽ Ասում են՝ «ֆուտբոլը ծնվել է Անգլիայում, զարգացել՝ Բրազիլիայում, ու մահացել՝ Հայաստանում». սա, իհարկե, կատակ է, բայց որոշակի հիմք ունի, հատկապես վերջին շրջանի 9:1 հաշվի ֆոնին։ Նաև ասում են, որ ֆուտբոլը մեր ուժեղ կողմերից չէ, քանի որ հայերը ստեղծված չեն թիմային մարզաձևերի համար և առավել հզոր են անհատականում (ըմբիշներն ու մարմնամարզիկները վկա)։ Բայց միշտ չէ այդպես եղել. կար ժամանակ, երբ մենք լուրջ նվաճումներ ունեինք նաև ֆուտբոլում, և խոսքը միայն 1973 թվականի մասին չէ։ Մեր ֆուտբոլի փառապանծ անցյալը, թվում է՝ էլ չի կրկնվի. ասում են՝ խնդիրը ոչ միայն խաղացողների մեջ է, այլև ու առավելապես՝ մարզիչների, չէ որ իսկապես տաղանդավոր մարզչի մոտ նույնիսկ միջակ խաղացողները կարող են որոշակի հաջողության հասնել։ Օրերս կյանքից հեռացավ լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։ PAN-ը պատմում է լեգենդար մարզիկի անցած ուղու, գրանցած ռեկորդների ու հաջողությունների և անհավանական նվաճումների մասին՝
