
✌️ Մինչ շարքային մահկանացուների ԴՆԹ-ն բաղկացած է պոլիմերային մոլեկուլներից՝ նուկլեոտիդներից, հպարտ հայի ԴՆԹ-ն բաղկացած է հայու գենից, Արարատի ու խաշի հանդեպ մեծ սիրուց, ծիրանի կոնյակից և թթի օղուց, Նիվայի բանդաժներից ու դուդուկից, և համեմված է մի պտղունց պաթոսով։ Լավ, մի գամել կապել մեզ անարգանքի սյանը. կատակում ենք։ Թե՛ մեր, թե՛ մնացած մարդկանց ԴՆԹ-ն նույնն է (Հարեյանի հետևորդների համար սա շոկային պնդում է), բայց այ Տիեզերքում մոտ մեկ տարի մնացած ամերիկացի Սքոթ Քելլիի ԴՆԹ-ն որոշակի փոփոխություններ է կրել։ Պարզվում է՝ Տիեզերքի պայմաններում այդքան երկար գտնվելու հետևանքով մարդու օրգանիզմը շատ է փոխվում՝ թուլանում է, դառնում գերզգայուն, դժվար է հարմարվում հատակի մշտական բացակայությանը։ Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ հետագա վերադարձը Երկիր էլ ավելի մեծ մարտահրավեր է դառնում, որովհետև ոտքերն այլևս հրաժարվում են կանգնել, իսկ սովորական շապիկը կարող է «այրել» մաշկը։ PAN-ի այս կարդալիքում պատմում ենք Տիեզերքում ռեկորդային՝ 1 տարի մնացած Սքոթ Քելլիի պատմությունը, որը մեծ փորձություն է դարձել տիեզերագնացի համար, ու մեծ գիտական փորձ՝ NASA-ի՝
