
✌️ Մենք խոստանում էինք, չէ՞, որ #PANDiddy խորագիրը վերադառնալու է։ PAN-ն ասում է, PAN-ն անում է։ Մեր այս կարդալիքով կրկին անդրադառնում ենք տխրահռչակ ռեպերին, որն արդեն բարեհաջող գտնվում է ճաղերի հետևում և գուցե այդտեղ անցկացնի առաջիկա 50 ամիսը։ Այն ամենը, ինչ տեսել եք բանտարկյալների մասին հոլիվուդյան ֆիլմերում, շատ մոտ է իրականությանը. վերջերս պապարացիները բանտից կադրեր են հրապարակել, որոնց վրա միլիոնատեր Դիդդին բանտարկյալի համազգեստով բանտի բակում շփվում է այլ սևամորթ դատապարտյալների հետ։ Բացի այդ, պարզվել է, որ Դիդդին, ինչպես և բոլոր շարքային հանցագործները, պետք է աշխատի բանտում. նրա համար ընտրվել է բավականաչափ թեթև գործ՝ նա աշխատելու է բանտի լվացքատանը (սա, թերևս, կդառնա ռեպերի ձեռքով անցած «ամենամաքուր» գործը՝ բառի բոլոր իմաստներով)։ Ասում են՝ Դիդդիի համար ֆիզիկական աշխատանքն իսկական շոկ է, քանի որ ռեպերը նույնիսկ իր հեռախոսը լիցքավորման դնելու համար էր դիմում աշխատողների օգնությանը։ Մի խոսքով՝ այս ամենը և ավելին կարող եք կարդալ այստեղ՝
