
🚨 Այս տարի հայրասպանության թեմային արդեն, ցավոք, երկրորդ անգամ ենք անդրադառնում. եթե առաջին դեպքում խոսքը Mango բրենդի հիմնադրի սպանության մասին էր, ապա այս անգամ գործ ունենք անվանի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ սպանության հետ։ Գլխավոր կասկածյալը նրանց որդին է՝ բավականին պրոբլեմատիկ մի երիտասարդ, ով պատանեկության տարիներից խնդիրներ է ունեցել թմրամիջոցների հետ։ «Արքայադուստր հարսնացուն», «Երբ Հարրին հանդիպեց Սալլին» և տասնյակ այլ հայտնի ու սիրված ֆիլմերի ռեժիսորի և նրա կնոջ դիերը՝ դանակահարության բազմաթիվ հետքերով, հայտնաբերել է նրանց դուստրը։ Այս պահին որդին միակ կասկածյալն է։ #PAN-ը պատմում է հոլիվուդյան այս հայտնի ռեժիսորի անցած ուղու, ինչպես նաև վատ ֆիլմի սցենարին նմանվող՝ նրա կյանքի տխուր ավարտի և սպանության գործով այս պահին հայտնի բոլոր մանրամասների մասին՝
📷 2012 թվականին Coachella-ի ժամանակ մեզ $6 մլն պարտք Սնուփ Դոգի, ոչ մի ցենտ պարտք չունեցող 50 Cent-ի, ինչպես նաև Dr. Dre-ի, Eminem-ի, Wiz Khalifa-ի, Kendrick Lamar-ի և այլոց հետ ելույթ է ունեցել նաև ողորմածիկ 2Pac-ի հոլոգրամը։ «Նախաաբոյական» այդ տարիների համար դա իսկական իրադարձություն էր. մահացած ռեփերի կերպարի վերարտադրության համար չեն օգտագործվել արխիվային կադրեր, աշխատանքն արվել է 0-ից՝ ստեղծելով արտիստի ներկայության պատրանք։ Վստահ կարող ենք ասել, որ 2Pac-ի բախտը բերել է, որ Հայաստանում չի ապրել ու ստեղծագործել. իհարկե, այստեղ նրան գուցե այդքան շուտ չսպանեին, բայց փոխարենը հետո նրա հոլոգրամը՝ չէ, արձանը կստեղծեին, իսկ այնպիսի վատություն նույնիսկ P.Diddy-ն իր թշնամիներին չի արել՝ https://youtu.be/DaEJOl77b7Q