AM
16 Հուլիս 2020 • 19:37 AMT
ՔԿ. Հուլիսի 12-ից ի վեր 36 զինծառայող ու 2 ոստիկան է վիրավորվել

Քննչական կոմիտեում հարուցվել է 30 քրգործ

16 Հուլիս 2020 • 17:57 AMT
ԱԳՆ. Մեծամորի ԱԷԿ-ի մասով Ադրբեջանի սպառնալիքը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է

ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի ՊՆ-ի՝ Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքի առնչությամբ

16 Հուլիս 2020 • 17:46 AMT
Հուլիսի 12-ից հակառակորդի կրակից տուժել է 41 շինություն

Շինություններից 29-ը վնասվել է մինչև հուլիսի 16-ը։

16 Հուլիս 2020 • 17:24 AMT
ՊՆ․ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հայտարարությունը հանցագործություն է, ՀՀ-ն որևէ օբյեկտի հարվածով չի սպառնացել

Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն արձագանքել է որոշ մասնավոր հայտարարությունների

16 Հուլիս 2020 • 17:19 AMT
ԱԳ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է սահմանային իրավիճակը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, հայտնում են ԱԳՆ-ից: Նա դեսպաններին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ պետական …

16 Հուլիս 2020 • 15:40 AMT
ՀՖՖ նախկին ղեկավարի ընկերության ու ֆեդերացիայի միջև կեղծ պայմանագրերով 120․7 մլն դրամ է հափշտակվել

Ոստիկանությունից հայտնում են, որ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ

16 Հուլիս 2020 • 15:30 AMT
Ծիրանը՝ «քավության նոխազ»․ Ադրբեջանցիները հայկական ծիրան են ճխլել

Ադրբեջանցիներին, հավանաբար, զայրացրել կամ ոգևորել են տավուշյան մարտերը։

16 Հուլիս 2020 • 15:07 AMT
Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի միջոցներով

Մանկապարտեզը տուժել է հուլիսի 16-ին հրետակոծության հետևանքով։

16 Հուլիս 2020 • 14:59 AMT
ՊՆ․ Թույլ ենք տվել, որ Ադրբեջանը միջդիրքային տարածքից զոհերի դիերը տարհանի

ՊՆ խոսնակը հրապարակել է կադրեր

16 Հուլիս 2020 • 13:44 AMT
ԱՆ. Վիրավորված քաղաքացիականը մարմնի մակերեսի 10%-ի այրվածք ունի

Ամեն ինչ արվում է Տավուշում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար, ասել է ԱՆ խոսնակը

16 Հուլիս 2020 • 13:28 AMT
Կոնգրեսական․ Ադրբեջանը պետք է դադարեցնի հայերի դեմ շարունակական բռնությունը

Չուի խոսքով՝ ինքն ամեն տարի կոչ է անում Ադրբեջանին զենք չմատակարարել, քանի որ դրա շնորհիվ երկիրը շարունակում է իր ագրեսիան

16 Հուլիս 2020 • 13:20 AMT
Ադրբեջանը սպառնում է հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին

Նա պատասխանում էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին

16 Հուլիս 2020 • 13:09 AMT
Նախագիծ. Պաշտոնյաները կհայտարարագրեն նաև փաստացի իրենց պատկանող գույքը

Կհայտարարագրվեն նաև 1 մլն դրամը գերազանցող գնումներն ու ուղևորությունների ծախսերը

16 Հուլիս 2020 • 13:00 AMT
Ոստիկանությունը քաղաքացիների՝ ՀՀ ելումուտի հետ կապված փոփոխություններ է առաջարկել

ԴԱՀԿ-ով հետախուզվողներին անձնագիր չեն տա

16 Հուլիս 2020 • 12:52 AMT
Փաշինյանը՝ Տավուշում զոհված մայորի մասին. Հայրենիք-պետության առաջ դրել է առավելագույնը՝ կյանքը

Հուղարկավորությանը ներկա են եղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

16 Հուլիս 2020 • 12:36 AMT
Ադրբեջանը նորից հարվածային ԱԹՍ-ներ է կիրառում, նաև՝ բնակավայրերի ուղղությամբ

ՊՆ-ից ասում են՝ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ

16 Հուլիս 2020 • 12:17 AMT
Հակառակորդի ԱԹՍ-ից Տավուշում բնակիչ է վիրավորվել

Վիրավորը Չինարի գյուղի բնակիչ է։

16 Հուլիս 2020 • 12:14 AMT
Փաշինյանը մեկնում է Մինսկ՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու

Վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

16 Հուլիս 2020 • 12:12 AMT
Տեսալսողական մեդիայի մասին օրենքը որոշ փոփոխություններով ընդունվել է

Նախագծին դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

16 Հուլիս 2020 • 12:05 AMT
Հովհաննիսյան․ Կամավորական խմբերով ու ավտոերթերով Տավուշ մի մեկնեք, կարող եք խանգարել ԶՈւ-ին

Հովհաննիսյանը հորդորել է չխանգարել ԶՈւ-ի և ՏԻՄ-ի գործունեությանը

16 Հուլիս 2020 • 12:04 AMT
Ադրբեջանի կրթության գիտության նախարարը՝ ԱԳՆ ղեկավար

Մամեդյարովն արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։

16 Հուլիս 2020 • 11:54 AMT
Սպանված ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի մասին է հայտնի

Ադրբեջանի ՊՆ խոսնակը ընդունել է որ ադրբեջանական կողմը ունի կորուստներ, սակայն թիվ և անուններ դեռ չեն հայտարարվել։

16 Հուլիս 2020 • 11:16 AMT
Թուրքիայի Վան նահանգում հետախուզական ինքնաթիռ է վթարվել

Վանը թուրքերի և քուրդ զինյալների միջև բախումների հիմնական կենտրոններից է:

16 Հուլիս 2020 • 11:03 AMT
Միրզոյան․ Ադրբեջանի գործողությունները միջազգային բոլոր կոնվենցիաների ճչացող խախտում են

ԱԺ նախագահի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ սադրիչ գործողություններ են եղել

16 Հուլիս 2020 • 10:48 AMT
Գիտնականներ․ 2100-ին ՀՀ բնակչությունը 1․78 մլն կլինի

Ամենաշատ բնակչությունը կունենա Հնդկաստանը՝ 1․1 մլրդ, Չինաստանի բնակչությունը կնվազի մինչև 732 մլն

16 Հուլիս 2020 • 10:45 AMT
ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացուն վերադարձնելու համար

Նա ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:

16 Հուլիս 2020 • 10:27 AMT
Հայրության կեղծ թղթերով համաներվելուց մինչև սպանության փորձ․ Մեղադրանք՝ «Վստրեչի ապերին»

Վարդանյանին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել

16 Հուլիս 2020 • 10:01 AMT
Մայոր Գարուշ Համբարձումյանին հուղարկավորում են Եռաբլուրում

Սպան հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

16 Հուլիս 2020 • 09:41 AMT
ՊՆ․ Եթե Ադրբեջանը դադարեցնի կրակը, թույլ կտանք զոհերին ու վիրավորներին տարհանել

ՊՆ խոսնակը հայտարարությամբ է հանդես եկել

16 Հուլիս 2020 • 09:38 AMT
Մարզպետ․ Հակառակորդի վնասած տները կվերականգնվեն, որոշների փոխարեն նորերը կկառուցվեն

Հուլիսի 16-ի հրետակոծությունից վնասվել է 10-ից ավելի առանձնատուն, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ջրագիծը։