AM
22 Սեպտեմբեր 2023 • 14:56 AMT
Առաքելյան. Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է

Լուրեր էին տարածվել, որ նա զոհվել է

22 Սեպտեմբեր 2023 • 14:52 AMT
Բաբայան․ Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել

«Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սովամահ են լինում, լույս չկա, վառելիք չկա, մենք շատ փախստականներ ունենք»,- ասել է նա

22 Սեպտեմբեր 2023 • 14:21 AMT
Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները հետաձգվում են

Որոշվել է նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր

22 Սեպտեմբեր 2023 • 14:20 AMT
Աբրահամյան․ 70-80 անհայտ համարվող արցախցիների հետ հաջողվել է կապ հաստատել և դուրս բերել շրջափակումից

Նա նշել է, որ առաջնային խնդիրներից է նաև զոհվածների մարմինները ռազմադաշտից դուրս բերելը

22 Սեպտեմբեր 2023 • 13:50 AMT
9 վիրավոր ԿԽՄԿ ուղեկցությամբ Մարտունուց տեղափոխվել է Ստեփանակերտ

Նաև հիվանդանոցին փոխանցել են որոշակի քանակով բժշկական պարագաներ

22 Սեպտեմբեր 2023 • 13:29 AMT
ԱԽ քարտուղար․ Փորձելու ենք անել առավելագույնը, որ մեր հայրենակիցներն ապրեն ԼՂ-ում

Նա նշել է, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂ բնակիչները լքեն Արցախը, Հայաստանն իր ուժերի ներածին չափով պատրաստ է այդ սցենարին

22 Սեպտեմբեր 2023 • 12:52 AMT
Մանուկյան. Նախկին 3 նախագահից ոչ ոք ՀՀ ղեկավար չպետք է լինի

«Մենք ուզում ենք առաջ գնալ, առաջ գնալու համար նախկին ղեկավարներին բերելը ճիշտ չէ»,–ասել է նա

22 Սեպտեմբեր 2023 • 11:36 AMT
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ պահանջը և միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել կյանքի իրավունքի խախտմանը

22 Սեպտեմբեր 2023 • 11:35 AMT
Շտաբ․ Զորքերը հետ քաշելու և տարհանվածների վերադարձի հարցը բանակցվում է խաղաղապահների միջնորդությամբ

Քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը

22 Սեպտեմբեր 2023 • 11:21 AMT
Թուրք մտավորականներ․ ԼՂ-ում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ

Ստորագրողների թվում է նաև հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը

22 Սեպտեմբեր 2023 • 10:55 AMT
Հաջիև․ Երաշխավորում ենք քաղանձանց տեղաշարժի անվտանգությունը Լաչինի ճանապարհով

Նա նաև ասել է, թե կամավոր զենքը հանձնած զինվորականներն ազատ կարձակվեն

22 Սեպտեմբեր 2023 • 10:33 AMT
Արցախի ԱԺ նախագահը չի հաստատել, որ Ադրբեջանն օգնություն է ուղարկել․ Տեղյակ չէ

«Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը

22 Սեպտեմբեր 2023 • 09:54 AMT
ՀՀ պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի ԵԱ-ն տեղափոխվել է

Առաջնությունը կկայան նոյեմբերին Մոնտենգրոյում

22 Սեպտեմբեր 2023 • 09:42 AMT
ԿԸՀ–ն ավարտել է վերահաշվարկը․ ՔՊ-ի ձայներն ավելացել են 31–ով, Մարությանինը` 32–ով

Ամենաշատն ավելացել են «Մայր Հայաստանի» ձայները՝ 67–ով, «Հանրապետություն» կուսակցության ձայները պակասել են

22 Սեպտեմբեր 2023 • 09:41 AMT
ԶԼՄ․ Բորելի հայտարարությունը պետք է ստորագրեին ԵՄ բոլոր անդամները` Հունգարիան վետո է դրել

Ադրբեջանական ԶԼՄ–ները Բորելի հայտարարությունն անվանում են «հակաադրբեջանական կողմնակալ հայտարարություն»

22 Սեպտեմբեր 2023 • 08:55 AMT
Կոռնիձորում հումանիտար կայան կբացվի` ԼՂ-ում ճգնաժամը հաղթահարելու համար

Գործադիրը գումար է հատկացրել պահուստային ֆոնդից

22 Սեպտեմբեր 2023 • 08:26 AMT
Փորձագետ․ Հաքերային լուրջ հարձակում են գտել ՀՀ պետկառույցների և օդանավակայանի դեմ

Դա տեղի է ունեցել Արցախի վրա հարձակումից մի քանի օր առաջ

22 Սեպտեմբեր 2023 • 08:13 AMT
Զախարովան՝ ԼՂ մասին․ Սա ևս մեկ շատ լավ դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր կթեքվեն դեպի Արևմուտք

Ըստ նրա, «Փարիզը հարկ չհամարեց բացատրություն տալու՝ չէ որ ասում էր, որ գլխավոր միջնորդն է, առնվազն Երևանի տեսակետից»

22 Սեպտեմբեր 2023 • 07:52 AMT
Բորել․ ԼՂ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին

ԵՄ-ն Բաքվին և Արցախի հայերին կոչ է արել հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ

22 Սեպտեմբեր 2023 • 07:26 AMT
ԶԼՄ․ Ադրբեջանը 2 բեռնատար հումանիտար բեռ և 2 բեռնատար հաց է ուղարկել ԼՂ

Բեռներն ուղարկվել են Աղդամի ճանապարհով

22 Սեպտեմբեր 2023 • 07:22 AMT
Փաշինյան. ԼՂ բնակիչները կարող են իրենց տուն վերադառնալու իրական հնարավորություն ստանալ

Նա հավելել է, որ Հայաստանում ավելի քան 40,000 ընտանիքի համար կեցության վայրեր են նախատեսել

22 Սեպտեմբեր 2023 • 07:21 AMT
Վաղ առավոտից Երևանում փողոցներ են փակում․ Թևանյանին բերման են ենթարկել

Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներ

22 Սեպտեմբեր 2023 • 06:46 AMT
Միրզոյանը կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել ԼՂ-ում

Նա նաև հորդորել է ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ

22 Սեպտեմբեր 2023 • 06:44 AMT
Փաշինյան․ Չի բացառվում, որ հումանիտար աջակցության մեծ խմբաքանակ մտնի ԼՂ

Նա հայտարարել է, թե հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ որոշակի դրական հույսեր կան

22 Սեպտեմբեր 2023 • 06:30 AMT
Բայրամովի ելույթի ժամանակ Միրզոյանը ցուցադրաբար լքել է ՄԱԿ ԱԽ նիստերի դահլիճը

Բայրամովը տարբեր շինծու մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ փորձելով արադարացնել Ադրբեջանի գործողությունները

21 Սեպտեմբեր 2023 • 14:56 AMT
Փաշինյան. ԼՂ քաղբնակչությանն այժմ ուղիղ սպառնալիք չկա, հատկապես՝ հրադադարի պայմաններում

Ըստ նրա՝ ՀՀ-ում տասնյակ հազարավոր ընտանիքների համար կեցավայրեր են պատրաստվել

21 Սեպտեմբեր 2023 • 13:36 AMT
Կաթողիկոս․ Պետք է արցախահայությանը փրկել նոր պատուհասներից

Դիմելով արցախցիներին՝ նա նշել է, որ նրանք, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։

21 Սեպտեմբեր 2023 • 13:10 AMT
Ալիևի աշխատակազմ. Եվլախում ԼՂ ներկայացուցիչներին է փոխանցվել «վերաինտեգրման պլանը»

Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հերթական հանդիպման անցկացման մասին