AM
20 Սեպտեմբեր 2023 • 09:01 AMT
Արգենտինայի նախագահը՝ ՄԱԿ–ում․ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ

«Պետք է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նոր էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական հալածանքները»,-ասել է նա

20 Սեպտեմբեր 2023 • 08:47 AMT
Արցախում զոհերի թիվը հասել է 32–ի, 200–ից ավելի վիրավոր կա

Զոհերի թվում 2 երեխա կա

20 Սեպտեմբեր 2023 • 08:27 AMT
Շահրամանյան․ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի

Նա նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքը համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում

20 Սեպտեմբեր 2023 • 08:09 AMT
Թոմաս դե Վաալ․ Իրավիճակը կարող է շատ ավելի վատանալ

Նա նշել է, որ միջազգային դիվանագիտությանը քիչ թանկ ժամանակ է մնացել մինչև այս սցենարի իրականացումը

20 Սեպտեմբեր 2023 • 07:48 AMT
Զոհվել է Մարտունու քաղաքապետ Սաղյանը

Լուրը հաստատել է Արցախի ՄԻՊ–ը

20 Սեպտեմբեր 2023 • 07:45 AMT
Միրզոյանը` Բորելին. Պետք է հրատապ քայլեր ձեռնարկել

«Խոսել ենք ԼՂ–ում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին»,–ասվում է գրառման մեջ

20 Սեպտեմբեր 2023 • 07:25 AMT
Արցախում ավելի քան 7000 մարդ է տարհանվել

Տարհանվածներն Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններից են

20 Սեպտեմբեր 2023 • 07:03 AMT
ԱՀ ՄԻՊ․ Բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7–ի, որից 2–ը՝ երեխա

Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր

20 Սեպտեմբեր 2023 • 06:34 AMT
ԱՀ ԱԳՆ․ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է

Նշվում է նաև, որ Բաքվի ցեղասպան գործողությունները միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է

20 Սեպտեմբեր 2023 • 06:34 AMT
Ադրբեջանը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենան

Վիրավորվել է շտապօգնության վարորդը

20 Սեպտեմբեր 2023 • 06:27 AMT
ԿԽՄԿ-ի կոչը՝ հարգել ԼՂ քաղբնակչության կյանքի իրավունքն ու անարգել հասանելիություն ապահովել՝ հասնելու կարիքավորներին

Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար կարիքներին, նշել են ԿԽՄԿ-ից

20 Սեպտեմբեր 2023 • 06:20 AMT
ՊԲ․ Ադրբեջանը շարունակում է դիրքային առաջխաղացումը՝ թիրախավորելով նաև քաղենթակառուցվածքներ

ՊԲ–ն համառ դիմադրություն է ցույց տալիս

19 Սեպտեմբեր 2023 • 19:54 AMT
Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ

Ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի մոտ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին տեղեկություններից հետո

19 Սեպտեմբեր 2023 • 19:51 AMT
Էրդողանը՝ ՄԱԿ–ում․ Սպասում ենք Հայաստանից «առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացում»

Նա նաև Թուրքիայի լիակատար սատարումն է հայտնել Ադրբեջանին

19 Սեպտեմբեր 2023 • 19:47 AMT
Արցախում վիրավորների թիվը հասել է 140–ի

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը ծանր վիճակում են

19 Սեպտեմբեր 2023 • 15:46 AMT
ՊԲ․ Մարտերն ամբողջ շփման գծով շարունակվում են՝ Բաքուն կիրառում է ԱԹՍ–ներ, մարտական ավիացիա

Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

19 Սեպտեմբեր 2023 • 15:25 AMT
Ստեփանակերտի հիվանդանոցում 80 վիրավոր կա. Մահվան 5 դեպք է գրանցվել

Նախնական տվյալներով, նրանցից 15-ը քաղաքացիական անձիք են

19 Սեպտեմբեր 2023 • 15:21 AMT
ԱՀ ՄԻՊ. Շուշիի Եղցահող համայնքը 150 բնակչով ամբողջությամբ շրջապատված է

Ըստ նրա՝ բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա

19 Սեպտեմբեր 2023 • 15:14 AMT
Արցախում վիրավորված երեխաներից 3–ի վիճակը ծանր է

Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ, որից մեկը երեխա է

19 Սեպտեմբեր 2023 • 14:59 AMT
Բաքուն պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում, բայց միայն ՊԲ կողմից զենքերը վայր դնելուց հետո

Ավելի վաղ Ղարաբաղյան կողմն Ադրբեջանին առաջարկել էր նստել բանակցային սեղանի շուրջ։

19 Սեպտեմբեր 2023 • 14:53 AMT
Մակրոնը Փաշինյանին տեղեկացրել է՝ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում

Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը

19 Սեպտեմբեր 2023 • 14:50 AMT
Հրապարակում բողոքի ցույց է․ Քաղաքացիները փորձում են կառավարության շենք մտնել

ՆԳՆ–ն կոչ է արել չենթարկվել սադրանքների

19 Սեպտեմբեր 2023 • 14:47 AMT
ԵՄ-ն դատապարտել է ռազմական էսկալացիան ԼՂ-ում. «Սա չպետք է պատրվակ դառնա տեղի բնակչության բռնի տեղահանման համար»

Միաժամանակ Ավստրիայի ԱԳՆ-ն իր անհագստությունն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրմամբ

19 Սեպտեմբեր 2023 • 14:26 AMT
Միրզոյանը Քիմի հետ զրույցում ընդգծել է կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ կարիքը

Նա ներկայացրել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ

19 Սեպտեմբեր 2023 • 14:23 AMT
Փաշինյանը ԼՂ–ում ստեղծված իրավիճակը քննարկել է Բլինքենի հետ

Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը

19 Սեպտեմբեր 2023 • 14:21 AMT
Պեսկովը՝ ԼՂ-ում վիճակի մասին. Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ ապահովելու խաղաղ բնակչության անվտանգությունն

Ըստ Պեսկովի՝ վերջին նամակից ի վեր Պուտինն ու Փաշինյանը չեն շփվել

19 Սեպտեմբեր 2023 • 14:05 AMT
Թուրքիայի պաշտպանության նախարար․ Այսօր և ինչպես միշտ Ադրբեջանի կողքին ենք

Նախարարներից բացի հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը

19 Սեպտեմբեր 2023 • 14:03 AMT
Արցախում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ

Ստեփանակերտը կոչ է արել միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները

19 Սեպտեմբեր 2023 • 14:02 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է ԱՄՆ-ում հանդիպել ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին Արցախում իրավիճակի հարցով

Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում

19 Սեպտեմբեր 2023 • 13:59 AMT
Ղարաբաղյան կողմն Ադրբեջանին առաջարկում է նստել բանակցային սեղանի շուրջ

ԼՂ–ն նաև կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել կրակը