AM
29 Նոյեմբեր 2022 • 10:49 AMT
Սիսիան-Քաջարան հատվածում պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ են տարվել

Իշխանասար–Նորավան–Աղիտու–Վաղատին բնակավայրերի տեղամասում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ

29 Նոյեմբեր 2022 • 10:47 AMT
«Վերածնվող Հայաստանը» դադարեցնում է գործունեությունն ԱԺ-ում․ 4 պատգամավորից 3-ը վայր է դնում մանդատը

Զեմֆիրա Միրզոևան ազգային փոքրամասնությունների քվոտայով է ընտրվել և վայր չի դնի մանդատը՝ սառեցնելով անդամությունը կուսակցությանը

29 Նոյեմբեր 2022 • 09:56 AMT
Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն աճել են

2022-ի սեպտեմբերին դրամով հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը դարձել է 11.7%, դոլարայինը՝ 9.8%

29 Նոյեմբեր 2022 • 09:24 AMT
Քրդերը խնդրել են ՌԴ-ին օգնել իրենց տարածքները Սիրիայում պաշտպանելու հարցում

«Մենք խնդրել ենք ռուսաստանցիներին հանդես գալ Դամասկոսի հետ գործողությունները համակարգելու նաձաեռնությամբ»,-ասել է Արամ Հանան

29 Նոյեմբեր 2022 • 09:19 AMT
Պետդավաճանության հերթական դեպքը․ ՊՆ մայորը պետգաղտնիքներ է հայտնել $19,700 դիմաց

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է

29 Նոյեմբեր 2022 • 09:17 AMT
Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ հատվածի երթևեկությունը

Դա պայմանավորված է ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով

29 Նոյեմբեր 2022 • 09:16 AMT
ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Նշվում է, որ Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել

29 Նոյեմբեր 2022 • 07:51 AMT
1 ոսկի և 2 արծաթ՝ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից

Ոսկին նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` ապահովելով մասնակցությունը 2024-ի Օլիմպիադային

29 Նոյեմբեր 2022 • 07:50 AMT
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայում Մակրոնի խորհրդականի և այլ պաշտոնյաների հետ քննարկել է անվտանգային օրակարգի հարցեր

Նա վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը` նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը

29 Նոյեմբեր 2022 • 06:38 AMT
Բայրամովն ու Ռիքերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կոմունիկացիաների և սահմանազատման հարցերը

29 Նոյեմբեր 2022 • 06:37 AMT
Վանաձորում ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպի առթիվ քրվարույթներ կան

Միջադեպի մասնակից 2 քաղաքացի տարբեր ախտորոշումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

29 Նոյեմբեր 2022 • 06:15 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն գիշերը մոտ 3 ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Հայկական կողմը կորուստներ չունի

29 Նոյեմբեր 2022 • 05:54 AMT
Օհանյան. ՀԱՊԿ-ին ուժի կիրառման հարցում տարածաշրջան ներքաշելը կարող է մեծ բախման հանգեցնել

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ գործող իշխանությունների հայտարարությունները հակասական են

28 Նոյեմբեր 2022 • 15:15 AMT
Եղանակը 5-7 աստիճանով կցրտի

Երևանում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև

28 Նոյեմբեր 2022 • 14:56 AMT
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել․ 2 վիրավոր կա

Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է

28 Նոյեմբեր 2022 • 14:56 AMT
ՊԵԿ․ Ֆիզանձի կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտը պետք է հարկվի

Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ

28 Նոյեմբեր 2022 • 14:34 AMT
Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը` IDBank-ից

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ

28 Նոյեմբեր 2022 • 14:19 AMT
Միրզոյան․ Ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանները

Միրզոյանը նաև մեկնաբանել է Ադրբեջանի այն հայտարարությունը, թե հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից

28 Նոյեմբեր 2022 • 14:18 AMT
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին

Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը

28 Նոյեմբեր 2022 • 13:38 AMT
Արևային էներգիայի կիրառումը բջջային կապի ենթակառուցվածքում. Արտանետումների նվազում և միջոցների տնտեսում

Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող հիմնական 13 կայան

28 Նոյեմբեր 2022 • 13:32 AMT
Պարզաբանում․ Եկամտի ավելացմամբ պայմանավորված՝ քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության համակարգից

Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար

28 Նոյեմբեր 2022 • 12:58 AMT
Զորակոչից տարկետման հարցերը ԿԳՄՍՆ հանձնաժողովում կքննարկվեն նոյեմբերի 30-ի նիստում

Օրակարգում բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման հարցն է

28 Նոյեմբեր 2022 • 12:28 AMT
Աննա Մկրտչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց իրավապահների օրակարգում դեռ չկա

Նախօրեին Աննա Մկրտչյանը հրավիրվել էր ՔԿ՝ հարցաքննության

28 Նոյեմբեր 2022 • 12:26 AMT
Մանկական երկաթուղուն հարակից թունելում ծխագլանակներ են կիրառվելու. Վարժանք կանցկացվի

Վարժանքն անցկացվելու է նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին

28 Նոյեմբեր 2022 • 12:01 AMT
Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ կոչ անելով զորքերը դուրս բերել ՀՀ-ից

Մարիո Նալբանդյանը վերընտրվել է որպես կազմակերպության փոխնախագահ

28 Նոյեմբեր 2022 • 11:40 AMT
Քրդական համայնքն ակցիա է արել ՄԱԿ գրասենյակի մոտ՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ

Նրանք Էրդողանի նկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ են այրել

28 Նոյեմբեր 2022 • 11:10 AMT
Կլաար․ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զսպվածություն դրսևորեն և ուժեղ քաղաքական կամք

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահը հավատարիմ է ԵՄ աջակցած ձևաչափին

28 Նոյեմբեր 2022 • 10:40 AMT
Մարուքյան․ Բաքուն պետք է հիշի՝ Ալիևը հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը

28 Նոյեմբեր 2022 • 10:05 AMT
Ամուսնու պետդավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող կինը կալանավորվել է

2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով, ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն