AM
23 Մարտ 2012 - 06:01 AMT

«Հայացք». ՀՀԿ-ն բջջայիններին ընտրակաշառքի առաջարկով հաղորդագրություններ է ուղարկում

Երեկ ԵՊՀ-ում սովորող մի ուսանողուհի «Հայացքի» լրագրողին պատմել է, որ օրեր առաջ իր բջջային հեռախոսին ստացել է հաղորդագրություն` հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի քաղաքացի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ձեր ձայնը տվեք Հանրապետական կուսակցությանը, փոխարենը կարող եք մոտենալ ՀՀԿ մոտակա շտաբ և ստանալ պարգևատրում` 10 000 դրամի չափով»:

Ուսանողուհին ասել է, որ համարի փոխարեն, որից ստացել էր հաղորդագրությունը, գրված է եղել ՀՀԿ, այսինքն` հաղորդագրությունը եկել էր «ՀՀԿ» բաժանորդից: Ի դեպ, ուսանողուհին նաև նշել է, որ ինքը հանդիսանում է «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության բաժանորդ: