Նավթ ներկրող առաջատար երկրները հաջորդ տարի «սև ոսկի» գնելու վրա կծախսեն 1,5 տրիլիոն դոլար: Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) համապատասխան կանխատեսումը հրապարակել է լոնդոնյան «Ֆայնեշլ թայմս» թերթը: Հաշվարկները կատարվել են ընթացիկ նավթային գների հիման վրա և պայմանով, որ դրանք չեն ավելանա առաջիկա ամիսներին:ՄԷԳ գնահատականների համապատասխան, Եվրամիության երկրները հաջորդ տարի նավթի արտահանման վրա կծախսեն 502 մլրդ դոլար 2011-ի 472 մլրդ փոխարեն: 2012-ին ԱՄՆ-ն արտաքին շուկաներում կգնի 426 մլրդ դոլարի նավթ (2011-ի 380 մլրդ փոխարեն), Չինաստանը՝ 251 մլրդ դոլար (2011-ին 215 մլրդ), Ճապոնիան՝ 198 մլրդ դոլարի (2011-ին 178 մլրդ):
ՄԷԳ մասնագետների կարծիքով, նավթի վրա այսքան զգալի ծախսերը կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծել համաշխարհային տնտեսության համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ նավթի բարձր գները առաջին տեղում են՝ որպես համաշխարհային տնտեսության առավել լուրջ խնդիր՝ ետ մղելով պարտքային ճգնաժամի խնդիրը»,- հայտարարել է ՄԷԳ գլխավոր մասնագետ Ֆաթիհ Բիրոլը:






