Թույլ տալ Հունաստանին դուրս գալ եվրագոտուց, մեծ սխալ կլիներ: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Բի-բի-սիին տված հարցազրույցում:
Գերմանական կառավարության ղեկավարը ընդգծել է, որ ԳՖՀ կանի ամեն հնարավոր բան, որպեսզի թույլ չտա եվրագոտու անդամ պետությունների թվի կրճատում: Մերկելը մասնավորեցրել է, որ Հունաստանի իշխանությունները ևս մտադիր են մնալ նրա կազմում: «Հունաստանն ունի նշանակալի թուլություններ, սակայն ձգտում է հաղթահարել դրանք»,-ընդգծել է նա:
Գերմանացի կանցլերը անդրադարձել է նաև Հունաստանին տրամադրվաղ ֆինանսական օգնության հարցին: Ըստ նրա, մի երկրում, որտեղ առկա է ճգվաժամ, վարկեր չեն պահանջվի, քանի որ 130 մլրդ եվրո արժողությամբ վերջին տրանշը կարող է հունական տնտեսությունը պահպանել մինչև 2014թ: Ընդգծենք, որ ԳՖՀ ֆինանսական օգնության ցուցաբերման տեսանկյունից ամենամեծ դերն է խաղացել, ինչը գերմանացի բնակչության շրջանում դժգոհություններ է առաջացրել:
Միևնույն ժամանակ Մերկելը նախազգուշացրել է, որ եվրոպական երկրները ծախսերի հարցում պետք է ավելի զգույշ լինեն: Վերջին ժամանակներս դրանք գերազանցում են եկամուտները: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:






