AM
26 March 2012 - 11:31 AMT

ԱՄՆ գործատուները պահանջում են աշխատողներից սոցիալական ցանցերի էջերի գաղտնագրերը

ԱՄՆ-ում գոծատուներն աշխատանքի ընդունելիս պահանջում են աշխատանք փնտրողներից նրանց անձնական գաղտնագրերը սոցիալական ցանցերի էջերում: Նման դեպք է տեղի ունեցել նյույորքյան տնտեսագետ Դասթին Բասետի հետ հարցազրույցի ընթացքում:

Կադրերի բաժնի աշխատողը բացել է նրա էջը Facebook ցանցում և պահանջել գրել լոգինը և գաղտնագիրը: Բասետը հրաժարվել է, հայտարարելով, որ չի աշխատի ընկերությունում, որը փորձում է վերահսկել աշխատողների անձնական կյանքը: Նման փորձ կիրառում են հիմնականում պետական ծառայությունները, հատկապես նրանք, որոնք կապված են անվտանգության և իրավակարգի հետ: Մասնավորապես, սոցցանցերում աքաունթների գաղտնագրերը տրամադրելու պահանջ ներկայացվում է 911 ծառայության դիսպետչերների պաշտոնի թեկնածուներին:

Դրա հետ կապված՝ Facebook ընկերության իրավաբանները նամակ են հրապարակել, որում սպառնացել են գործատուներին իրաբավանական միջոցներ կիրառել օգտագործողների անձնական տվյալները պահանջելու համար: Աշխարհում ամենահայտնի սոցցանցի ներկայացուցիչները նշել են, որ վերջին ժամանակները շատ բողոքներ են ստանում օգտագործողներից իրենց անձնական էջերի գաղտնագրերը տրամադրելու մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: