AM
26 Մարտ 2012 - 14:14 AMT

Հունաստանը հույս ունի, որ արդեն 2013-ին կկարողանա ապահովել տնտեսական զարգացում

(?) Ինչպե՞ս է Հունաստանը հաղթահարել դեֆոլտը:

(!) Ճգնաժամը հաղթահարելու համար Հունաստանը պարտք է վերցրել միջազգային կառույցներից, և աշխարհում չկա այնպիսի երկիր, որը նման պարտք ստանար ճգնաժամից դուրս գալու համար: Մենք արդեն ստորագրել ենք երկու հուշագիր եռյակի հետ՝ ԵՄ-ի, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի: Կա ևս մեկը, որի հիման վրա Հունաստանը կստանա 5 մլրդ եվրո: Ավելին, բոլորին հայտնի է մեր կրճատումների մասին, որոնց հաշվին մեզ հաջողվել է 100 մլրդ եվրոյով կրճատել պետական պարտքը:

(?) Ինչպե՞ս է հաջողվում լուծել սոցիական բաղադրիչի խնդիրը և գործազրկության հարցը:

(!) Իսկապես, հիմա Հունաստանում հաշվվում են ավելի քան 1 մլն գործազուրկներ: Ուստի մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որպեսզի մեզ մոտ լինի տնտեսականն զարգացում, առանց դրա մենք չենք կարող լուծել գործազրկության հարցը: Չորս տարվա ընթացքում Հունաստանի տնտեսությունում անկումը կազմել է 18 տոկոս, արդեն 2013-ից մենք կարող ենք խոսել տնտեսական զարգացման մասին: Իսկի հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանգնեցնենք անկումը: Այն գնահատականի համաձայն, որը տրվում է շատ փորձագետների կողմից, 2012-ի ընթացքում և հետո ճգնաժամի հաղթահարման ու տնտեսական զարգացման հնարավորությունն արդեն տեսանելի է: Մենք արդեն դադարեցրել ենք դեֆիցիտի այդ անկումը:

(?) Ո՞ր մակարդակում է գտնվում Հունաստանի պետական պարտքը:

(!) Տվյալ պահին պետական պարտքը գտնվում է 0 տոկոսադրույքում: 2012-ին մենք ունենք նույնիսկ 400 մլն եվրո ավելցուկ:

(?) Հայաստանի առումով համագործակցության ինչպիսի՞ առավել հեռանկարային ոլորտներ եք Դուք տեսնում:

(!) Մենք դիտարկում ենք համագործակցությունը բոլոր ոլորտներում, ոչ միայն առևտրատնտեսական, այլ նաև զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում: