Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորտոնը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ քննարկել է երկրին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հնարավորությունը: «Առաքելությունն ավարտելուց հետո անհրաժեշտ է երկու ամիս, որպեսզի լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշումը քննարկվի ԱՄՀ ղեկավարների, այնուհետև՝ Տնօրենների խորհրդի կողմից»,- մարտի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:
Ինչպես հաղորդում է Մարկ Հորտոնը, խոսքը գնում է 60 մլն դոլար գումարի մասին, որից 30 մլն դոլարը կտրամադրվի Հայաստանի Կենտրոնական բանկին «ռեզերվների ամրապնդման համար», իսկ մնացած գումարը կգնա պետբյուջեի ֆինանսավորմանը:
Հորտոնն առաքելությամբ գտնվում է Հայաստանում մարտի 14-27-ը Ընդլայնված ֆինանսավորման ծրագրի և Ընդլայնված վարկավորման ծրագրի շրջանակներում:






