Եվրոպական պարտքային ճգնաժամի զարգացման մեջ մեղավոր են Ֆրանսիան և Գերմանիան: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:
«Այս պատմությունը (պարտքային դժվարություններ) սկսվել է 2003-ին, երբ եվրոն դեռ բոլորովին «երեխա» էր: Փաստորեն բյուջետային դեիֆիցիտի և պարտքերի ծավալների վերաբերյալ ամենաթողության կողմնակիցները եղել են Ֆրանսիան և Գերմանիան»,- հայտարարել է Իտալիայի վարչապետը: Նրա խոսքով, եթե «եվրագոտու ծնողերը» անտեսում են կանոնները, պետք չէ սպասել, որ դրանց կհետևի, օրինակ, Հունաստանը:
Մոնտին նշել է, որ 2003-ին հենց Ֆրանսիան և Գերմանիան են առաջինը խախտել Կայունության և աճի պակտի կողմից սահմանաված 3 տոկոսի չափով բյուջետային դեֆիցիտի սահմանը: Եվրահանձնաժողովը, որը գլխավորել է Իտալիայի այդ ժամանակվա վարչապետ Ռոման Պրոդին առաջարկել է տուգանել ԵՄ խոշորագույն տնտեսություններին, սակայն ֆինանսների նախարարները դեմ են քվեարկել:






