Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը թույլ չի տա, որ կաթի մթերման գինը նվազի: Այս մասին մարտի 28-ին լրագրողներն է հայտարարել գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ըստ նրա, նախորդ շաբաթ նախարարությունը խորհրդակցություն է անցկացրել խոշոր ընկերությունների հետ: «Իրոք, այդ ընկերությունները հանդես եկան կաթի մթերման գնի նվազեցման նախաձեռնությամբ, սակայն դա անթույլատրելի է, և մենք պայմանավորվեցինք, որ կաթի 1լ գինը չպետք է 150 դրամից պակաս լինի»,-ասել է նա: Փոխնախարարը հավելել է նաև, որ այդ գումարից կարող են հանվել տրանսպորտային ծախսերը, եթե կաթը մթերվում է հեռավոր շրջաններում՝ մոտ 20 դրամ: Կաթի մթերման գնի ավելացումը խթան հանդիսացավ նաև խոշոր եղջերավորների գլխաքանակի ավելացման համար:






