ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ:
«Ծառայության տեսուչների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ՝ ձվի նշված խմբաքանակը շուկայից ամբողջությամբ առգրավելու ուղղությամբ»,-ասվում է կառույցի մամուլի հաղորդագրությունում:
Ծառայությունը կոչով դիմում է քաղաքացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, իսկ նման խախտումների դեպքեր հայտնաբերելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով (45-74-21):






