ԱՄՆ տնտեսությունը կվերականգնի աճի 3% նախաճգնաժամային մակարդակը: Ջ.Վաշինգտոնի համալսարանում դասախոսության ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բերնանկեն, հաղորդում է Associated Press-ը:
Բերնանկեի ներկայացրած գրաֆիկի համաձայն` XX դարում ԱՄՆ տարեկան տնտեսական աճի միջին ցուցանիշը կազմել է 3%: Ինչպես նշել է ԴՊՀ ղեկավարը, 2009թ. այդ ցուցանիշը կազմում էր 2,5%: Ժամանակի ընթացքում ցուցանիշը կրկին կհասնի 3%-ի, վստահ է Բերաննկեն: Սակայն ԱՄՆ ԴՊՀ ղեկավարը չի ասել, թե դա երբ տեղի կունենա:






