Ռուսաստանի 3 խոշոր բջջային օպերատորներից մեկը` MegaFon առաջիկայում չի պատրաստվում դուրս գալ ոչ արտասահմանյան, ոչ էլ ԱՊՀ շուկաներ: Այս մասին մարտի 30-ին Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է MegaFon-ի կորպորատիվ հաղորդագրության բաժնի ղեկավար Կարեն Ասոյանը: « Մենք բիզնես ունենք Աբխազիայում, Տաջիկստանում, սակայն այս փուլում դեռևս չենք պատրաստվում Ռուսաստանի սահմաններից դուրս գալ, քանի որ կարծում ենք, որ պետք է որակյալ ծառայություններ մատուցենք Ռուսաստանում, ունենանք մրցունակ առավելություններ, դրանից հետո միայն մտածենք` հետո ուր գնալ»,-հավելել է նա:
Այս համատեքստում Կարեն Ասոյանը հավելել է, որ MegaFon-ը ուշադիր հետևում է իր մրցակիցներին, որոնք ներկայացված են Հայաստանում` MTS-ին և Beeline-ին, սակայն ընկերությունն ընտրել է զարգացման ռազմավարությունը Ռուսաստանում:
Մարտի 30-ին Orange Արմենիա օպերատորը և Ռուսաստանի 3 խոշոր բջջային օպերատորներից մեկը` MegaFon-ը հայտարարել են ռազմավարական համագործակցության մասին, որի շնորհիվ հայ օպերատորի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կկարողանան օգտվել ռոումինգ-ծառայության աննախադեպ սակագներից: