AM
30 Մարտ 2012 - 11:34 AMT

Չմակնշված ձվերը, որոնք հայտնաբերվել էին տեղական շուկայում, ժամկետանց են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերը ժամկետնանց են:

Խնդրի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չմակնշված ձվի խմբաքանակը եղել է նաև ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից:

Ներկայումս Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ: