AM
31 March 2012 - 08:39 AMT

Twitter-ը ժամանակավորապես սահմանափակել է TweetDeck հավելվածի հասանելիությունը

Միկրոբլոգների Twitter կայքը ժամանակավորապես սահմանափակել է TweetDeck հավելվածի հասանելիությունը՝ կասկած ունենալով, որ այ կարող է խոցելի լինել այլ օգտատերերի համար:

Օգտատերերից մեկը պարզել է, որ կարող է մուտք գործել այլոց աքաունթներ և հաղորդագրություններ զետեղել նրանց անունից:

«TweetDeck-ը հիմա անհասանելի է, մենք ուսումնասիրում ենք խնդիրը: Ներողություն ենք խնդրում անհարմարության համար»,-նման հաղորդագրություն է հայտնվել TweetDeck-ի պաշտոնական միկրոբլոգում:

Twitter-ը դեռևս չի մեկնաբանում իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: