Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) քննության արդյունքում կայացվել է 0.93մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 1.42մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են բնապահպանական պետական տեսչությունից` 26.03.-30.03.2012թթ ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ աշխատակազմի կողմից իրականացվել են ստուգումներ և շրջայցեր: Դրանց ընթացքում հայտնաբերվել են խախտումների մի շարք դեպքեր, մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում Լոռիում հարուցվել է ապօրինի ծառահատման 3 գործ 2 ֆիզիկական անձի նկատմամբ, և հաշվարկվել է 642.6հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է «Ստրոնգ Սթոուն գրուպ» ՍՊ ընկերությունում կատարված խախտում, որի համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտի պահպանության ոլորտում 1 կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 534.04հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանափակ ժամկետում չներկայացնելու համար 2 տնտեսվարողների մոտ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման և ապօրինի որսի համար կայացվել է համապատասխանաբար 45.0հազ.դր.և 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 20գծմ դնովի ցանց:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.24 մլն.դր. գումար:
Բնապահպանական պետական տեսչությունը գրանցել է 1.42մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս






