Ընդդիմադիր «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» ծրագրում են ստեղծել լիբերալ կոալիցիա` գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում: «Մենք համոզված ենք, որ հաջողություն ենք ունենալու, և մեր շուրջ կհամախմբենք կոալիցիա կամ թիմ, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը»,-ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա` ինչպիսի հավանական ուժեր կլինեն այդ կոալիցիայում, պարզ կդառնա ընտրություններից հետո:
Ընդ որում, Հակոբյանն ընդգծել է, որ իրենք մի նպատակ ունեն` երկրում իշխանափոխություն իրականացնել: Որպես կուսակցության ծրագրերից մեկը` նա նշել է կիսանախագահական հանրապետությունից անցումը ղեկավարման խորհրդարանական ձևին:
Իր հերթին Ալիկ Արզումանյանն ընդգծել է, որ խոսքը լիբերալ ուժերի կոալիցիայի մասին է, և որ ընտրություններում իշխանամետ ուժերի հաղթանակի դեպքում նրանց հետ կոալիցիան չի բացառվում:






