Global Payments պրոցեսինգային ընկերությունը մեղավոր է Visa և MasterCard բանկային քարտերի տվյալների արտահոսքի մեջ, որի մասին հայտնի է դարձել մարտի 30-ին: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Global Payments-ը խոստովանել է, որ արտահոսքը դարձել է նրա բազան կոտրելու հետևանք: Ինչպես պնդում է ընկերությունը, անհայտ հաքերները «արտահանել» են շուրջ մեկուկես միլիոն քարտերի մասին տեղեկություններ: Բոլոր քարտերը թողարկված են Հյուսիսային Ամերիկայում: Չարագործներն իմացել են միայն դրանց համարները: Քարտապանների անուն-ազգանուններով, հասցեներով և սոցիալական ապահովագրության համարներով բազայի մի մասը չի գողացվել, նշում է Global Payments-ը:
Visa-ն խզել է հարաբերությունները Global Payments-ի հետ՝ բացառելով օպերատորին իր գործընկերների ցուցակից: MasterCard-ը կատարում է իրավիճակի սեփական հետաքննություն:






