«Աշոցք» ՍՊԸ-ն տարածել է հաղորդագրություն, որում տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում վերադարձնել բոլոր չվաճառված ժամկետանց ձվերը: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ձվերի այդ խմբաքանակը ներմուծվել է 2011թ. դեկտեմբերի 28-ին և իրացվել 2012թ. հունվար և փետրվար ամիսներին: Ընկերությունը վերջին 25 արկղ խմբաքանակը շուկա է բաց թողել փետրվար ամսին:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պարզվել է, որ ոչ ամբողջ խմբաքանակն է սպառվել և իրացման ցանցում հայտնվել են արդեն ժամկետանց ձվեր:
Ներկայումս Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աշխատանքներ է տանում այդ ժամկետանց ձվերի ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:






