AM
3 Ապրիլ 2012 - 12:17 AMT

2012-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 5982 կարատ ադամանդ

2012-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 5982 կարատ ադամանդ 2011-ի նույն շրջանի 9073 կարատի դիմաց (անկումը 34,1 տոկոսով): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 111,8 կգ ոսկերչական արտադրանք 2011-ի 54,9 կգ փոխարեն: Միաժամանակ, այդ արտադրությունում 2011-ի համեմատ արձանագրվել է կրկնակի աճ: