AM
5 Ապրիլ 2012 - 13:48 AMT

Տարեկան կտրվածքով 2012-ի մարտին դրամը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է 5.6 տոկոսով

2012թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետության սպառողական և

արժութային շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.1% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Համաձայն Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների, 2012թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.98 դրամ, ինչը 5.6%-ով գերազանցել է 2011թ. մարտի համապատասխան ցուցանիշը (368.42 դրամ):