AM
10 April 2012 - 05:25 AMT

Facebook-ը 1 միլիարդ դոլարով գնել է Instagram հավելումը

Facebook սոցիալական ցանցը իր համար ռեկորդային 1 միլիարդ դոլարով գնել է Instagram հավելումը՝ վճարելով դրամական միջոցներով և սեփական բաժնետոմսերով: Ինչպես գտնում են վերլուծաբանները, դա արվել է մոբիլ պլատֆորմի ամրապնդման ու Google-ի և Apple-ի հետ առավել արդյունավետ մրցակցության համար, գրում է The New York Times-ը:

«Նրանք հասկանում են, որ աշխարհն անցնում է մոբիլ ենթակառուցվածքների»,-գտնում է մարքեթինգային eMarketer ընկերության վերլուծաբան Դեբրա Ուիլյամսոնը:

Altimeter Group-ի վերլուծաբան Ռեբեկկա Լիբը կարծում է, որ այս գործարքը Facebook-ի ռազմավարության մաս է կազմում: