AM
10 Ապրիլ 2012 - 05:31 AMT

Նավթն էժանանում է Իրանի հետ Ստամբուլում «վեցնյակի» հանդիպման շեմին

Սակարկություններում նավթի գինը նվազում է Իրանի հետ Ստամբուլում միջազգային միջնորդների «վեցնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) հանդիպման շեմին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովսստի գործակալությունը, մայիսյան ֆյուչերսների արժեքը ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեթև նավթի համար ապրիլի 10-ի առավոտյան նվազել է 0,120 դոլարով կամ 0,12 տոկոսով՝ կազմելով 102,340 դոլար մեկ բարելի դիմաց: Մայիսյան ֆյուչերսների գինը Brent տիպի նավթային խառնուրդի համար նվազել է 0,45 դոլարով կամ 0,37 տոկոսով՝ հասնելով 122,220 դոլարի մեկ բարելի դիմաց:

Երկուշաբթի ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը հայտնել էր, որ Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ կվերսկսվեն ապրիլի 14-ին Ստամբուլում: