AM
10 Ապրիլ 2012 - 06:25 AMT

Այս մարտին Հայաստանում հացամթերքն ավելի էժան էր, քան անցյալ տարի

Հայաստանի հացամթերքի ապրանքախմբում 2012թ. մարտին` 2011թ. մարտի համեմատ գրանցվել է 0,5% գնանկում: Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ամսական կտրվածքով այդ շուկայում գրանցվել է 0,9% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է մակարոնեղենի 0,9%, հացի 1,1%, սիսեռի 3,1%, ալյուրի 3,1% գնաճով:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում հացամթերքի գներն աճել են 0,1-2,8%-ով: Ընդ որում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում, իսկ մեկ այլ բնակավայրում գրանցվել է 0,3% գնանկում: