AM
10 April 2012 - 08:32 AMT

Microsoft-ը դադարեցնում է աջակցությունը Windows Vista օպերացիոն համակարգին

Microsoft ընկերությունը ապրիլի 10-ին ավարտում է Windows Vista օպերացիոն համակարգի աջակցության շրջանը, որի ընթացքում բոլոր օգտատերերը ստանում էին արտադրանքի նորացված անվճար տարբերակներ, հայտնում է ընկերության կայքը:

Ավելի վաղ դադարեցվել է նաև աջակցությունը Office 2007 գրասենյակային հավելումների փաթեթին:

Այսուհետ օգտատերերը կկարողանան անվճար ստանալ միայն այն թարմացումները, որոնք վերացնում են լուրջ խնդիրները, կապված հավելումների անվտանգության հետ: Microsoft-ը կարող է թողարկել նաև այլ հավելումներ, սակայն դրանք կարող են ստանալ միայն այն ընկերությունները, որոնք վճարովի պայմանագիր են կնքել աջակցության համար:

Vista օպերացիոն համակարգի եզրափակիչ տարբերակը թողարկվել է 2007 թվականի սկզբին: Ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ օգտատերերից շատերը գերադասում են սպասել պլատֆորմի հաջորդ սերնդին՝ Windows 7-ին: Vista-ն այդպես էլ չկարողացավ հասնել Windows XP-ի ժողովրդականությանը: