Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նախընտրական արշավի շրջանակներում ևս երկու հանրահավաք կանցկացնի, ապրիլի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, առաջին հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 20-ին, իսկ երկրորդ հանրահավաքի անցկացման օրը դեռևս ճշտված չէ:
«Ժողովրդական ճնշումը իշխանության հանդեպ լավագույն ճնշումն է»,-ասել է նա:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիք`Հայ ազգային կոնգրես:






