AM
11 Ապրիլ 2012 - 06:36 AMT

«Ժամանակ». Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալն ավելացել է

Այս տարվա փետրվարին Հայաստան մուտք են գործել 94,584 միլիոն դոլար տրանսֆերտներ: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարին հունվարի համեմատ տրանսֆերտների ծավալն ավելացել է 26 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ մոտ 15 տոկոսով: Այս տարվա փետրվարին տրանսֆերտներից 76, 338 միլիոն դոլարը ՀՀ փոխանցվել է ՌԴ-ից, իսկ 6,237 միլիոնը՝ ԱՄՆ-ից: