«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը անցկացվում է գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների գարնանային ամբողջական զննումը: Զննումն անցնում է գծի, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի տնտեսությունների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Ընկերությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ անցկացվող զննման հիմնական խնդիրը առկա խնդիրների բացահայտումն ու վերացումն է, ինչպես նաև գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը:
Բացի այդ ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը կանցնի լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին, օդափոխության համակարգին:
«Զննման ընթացքը ամեն շաբաթ դիտարկվելու է սելեկտորային խորհրդակցության ընթացքում»,- ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:






