Արժույթի միջազգային հիմնադրամը պարտավորեցրել է Հայաստանին վերադարձնել Թուրքմենստանին պետական պարտքը: Ինչպես տեղեկացնում է «RusEnergy»-ն, ԱՄՀ-ի տվյալներով, Հայաստանը Թուրքմենստանին չի վերադարձրել պարտքը 2001 թվականից, նշելով, որ մյուս հարկատուներին հանրապետությունը միջոցները փոխանցում է ժամանակին: Ինչպես որոշել է ԱՄՀ-ն, Թուրքմենստանի առաջ իր պարտքը Հայաստանը պարտավոր է մարել մինչեւ ընթացիկ տարվա վերջ` կանխիկ դրամով եւ ապրանքներ մատակարարելով: Նշենք, որ Թուրքմենստանն իր պարտքի կապակցությամբ ԱՄՀ-ի եւ Հայաստանի միջեւ բանակցություններին չի մասնակցել: