AM
12 Ապրիլ 2012 - 08:01 AMT

ՀՀ ու Արգենտինան կշարունակեն երկկողմ համագործակցությունն առևտրի և ներդրումների ոլորտում

ՀՀ կառավարությունը ապրիլի 12-ին հաստատել է Արգենտինայի Հանրապետության կառավարության հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Ինչպես հաղորդել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, 1994թ-ից գործող համաձայնությունը արդեն կորցրել է իր ուժը: Ավելին, ըստ նրա, նոր փաստաթուղթը թույլ կտա նոր ձևաչափի հիման վրա համագործակցել Արգենտինայի հետ ոչ միայն առևտրի ոլորտում, այլ նաև ներդրումների: