AM
1 April 2003 - 14:18 AMT

ՁՆԱՀՈՒՍՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՑՆՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆ

Անորոշ ժամկետով ընդհատվել է Ռուսաստանը Հարավային Կովկասի երկրներին` Վրաստանին եւ Հայաստանին միացնող ավտոհաղորդակցությունը: Ինչպես տեղեկացնում է նորությունների Կասպյան գործակալությունը, ձնահուսնի հետեւանքով Հյուսիսային եւ Հարավային Օսիայի միջեւ Տրանսկովկասյան մայրուղու հատվածում փակվել է ավտոհաղորդակցությունը: Մայրուղին մաքրելու համար ընդգրկվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումները: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ հեղեղավտանգ իրավիճակը Հյուսիսային Օսիայում կարող է պահպանվել դեռ տասը օր: Որպեսզի արագացնեն ձյան հոսքը եւ բացեն ճանապարհը` մասնագետները հատուկ հրանոթներով կրակում են սարերի հեղեղավտանգ հատվածներին: