Սյունիքում քաղաքական պայքարը գնալով հետաքրքրաշարժ է դառնում: Այստեղ քարոզարշավը զուռնա-դհոլով է անցկացնում ՕԵԿ-ը: Նման քարոզարշավային ոճը նորաթուխ ՕԵԿ-ական, ՊՆ մամուլի նախկին խոսնակ, գորիսեցի Դավիթ Կարապետյանի գաղափարն է: «Հրապարակի» տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ Գորիսում նա համերգներ է կազմակերպում` հայտնի երգիչների ու դերասանների մասնակցությամբ: Ասում են` ՊՆ նախկին մամլո խոսնակի բոցաշունչ ելույթները գորիսեցները բուռն ծափերով են ընդունում: Ոգևորությունը կրկնապատկվում է Արթուր Ումրոյանի երգերի ունկնդրության ժամանակ:






