AM
14 Ապրիլ 2012 - 08:09 AMT

Նավթի գինը համաշխարհային շուկայում հակասական միտումներ ունի

Նավթի գինը համաշխարհային շուկայում տարբեր ուղղվածություն է ունեցել: Լոնդոնի բորսայում նավթի գինն աճել է, իսկ Նյու Յորքի բորսայում՝ նվազել:

Հյուսիսային ծովի Brent Crude Oil տիպի նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի IСE բորսայում աճել են 0,12 դոլարով՝ հասնելով 121,83 դոլարի մեկ բարելի համար:

Նյու Յորքի NYMEХ բորսայում Light Sweet Crude Oil տիպի ամերիկյան թեթև նավթի արժեքը նվազել է 0,81 դոլարով՝ կազմելով 102,83 դոլար մեկ բարելի համար, հայտնում է regions.ru-ն: