AM
16 April 2012 - 08:43 AMT

Beeline-ի բաժանորդները անվճար կօգտվեն Facebook սոցիալական ցանցից

«ԱրմենՏել» ընկերությունը Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար բացում է անվճար մուտք 0.facebook.com շարժական ռեսուրսին: Ընկերությունից հայտնում են, որ 0.facebook.com կայքի շնորհիվ Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները ստանում են հնարավորություն հեռախոսից բոլորովին անվճար շփվելու ընկերների, գործընկերների և ծանոթների հետ Facebook սոցիալական ցանցում:

0.facebook.com կայքը «Facebook» բջջային կայքի պարզեցված տարբերակն է և թույլ է տալիս կարդալ լրահոսը, դիտել ընկերների էջերը, օն-լայն ռեժիմում պատասխանել այլ օգտատերերի հաղորդագրություններին: 0.facebook.com կայքում գտնվելիս ինտերնետ-թրաֆիկը չի տարիֆիկացվում: 0.facebook.com կայքից այլ ռեսուրսներ անցնելիս, ինչպես նաև նկարներ կամ տեսանյութ ներբեռնելիս ինտերնետ-թրաֆիկը կսկսի տարիֆիկացվել` ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի: Այդ դեպքում հաճախորդը կստանա հուշում այն մասին, որ լքում է 0.facebook.com կայքի անվճար տարածքը:

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդների: 0.facebook.com պորտալը փակ է Opera-Mini բրաուզերով այցելելու համար: Ռոումինգում ծառայությունը տարիֆիկացվում է` համաձայն սակագնային գոտիների: