AM
17 Ապրիլ 2012 - 07:23 AMT

«Լուկօյլի» ղեկավարը չի կարծում, թե նավթի գինը շատ կբարձրանա Իրանում պատերազմի դեպքում

«Լուկօյլ»նավթային կորպորացիայի ղեկավար Վագիթ Ալեքպերովը չի կարծում, թե նավթի գինը շատ կբարձրանա Իրանում պատերազմական գործողությունների դեպքում: Այդ մասին նա հայտարարել է Առաջին ալիքի եթերում:

Ըստ նրա, նավթի մեկ բարելի համար 124 դոլարը ռիսկեր է պարունակում, կապված Իրանի հետ: Ուստի, գտնում է Ալեքպերովը, եթե նավթի գինը բարձրանա է, ապա աննշան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: