AM
17 Ապրիլ 2012 - 14:47 AMT

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ապրիլի 18-19 կայցելի Հայաստան: Միջազգային կառույցի ղեկավարի այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, Յուկիա Ամանոն կայցելի նաև հայկական ԱԷԿ: