Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը շնորհավորել է Ռուսաստանի կառավարությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության գործընթացի ավարտի կապակցությամբ: «Ես գիտեմ, թե որքան դժվար ճանապարհ է դա, և այդ ջանքերը, իսկապես, էական են»,- ասել է նա ապրիլի 18-ին Երևանում Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Ալյոշինի և ՌԴ տեխնիկական կանոնակարգման և չափագիտության պետական կոմիտեի (Ռոսստանդարտ) պետ Գրիգորի Էլկինի հետ հանդիպմանը:
Այս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը միշտ օժանդակել է Ռուսաստանին, այդ թվում քաղաքական ձևաչափով: «Ես հուսով եմ, որ մենք արդեն միասնական միջազգային թիմ կազմում կկարողանանք լավ աշխատել և համակարգել մեր ջանքերը»,- հավելել է նա:
Հայաստանն ԱՀԿ անդամ է 2003 թվականից:






