AM
19 Ապրիլ 2012 - 05:35 AMT

«Երկիր». ՀՀԿ-ն պատրաստվում է 300-500 դոլարով կաշառել հանձնաժողովների անդամներին

«Երկրի» տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է ընտրությունների օրը 300-500 ԱՄՆ դոլարով «դժվարանցանելի» ընտրատեղամասերում կաշառել մրցակից կուսակցությունների հանձնաժողովների անդամներին: Թերտին հասած լուրերի համաձայն` որոշ ՀՀԿ-ականներ էլ նախընտրում են դրա համար նախատեսված գումարը «տակով անել» և սեփական լծակներն օգտագործել` հանձնաժողովի անդամներին վախեցնել, աշխատանքից ազատելու սպառնալիքով հասնել ուզածին:

ՀՀԿ-ում, սակայն, ոչ բոլորն են լծվել նախընտրական աշխատանքներին: Համամասնական ցուցակից դժգոհողները իրականության հետ դեռ չեն համակերպվել: Ընտրություններից հետո լուրջ արտահոսք է սպասվում ՀՀԿ-ից: Իսկ այս ընթացքում դժգոհ հանրապետականները ձայն չեն հանում, մրցակիցների դեմ էլ պայքար չեն մղում, ինչ իմանաս, գուցե վաղը պետք լինի դառնալ այլ կուսակցության անդամ, մանավանդ դրա փորձն արդեն ունեն: