«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ շրջանակում տեղի ունեցավ արդիականացված, ժամանակակից տեխնիկայով ավտոմատացված նոր մասնաշենքի բացումը: Տվյալ տեխնոլոգիանների առկայությունը ապահովում է կոմբինատի արտադրողականության բարձրացումը և հանգեցնում է Ագարակ քաղաքում աշխատատեղերի թվի աճին, ինչը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարևորության նվաճում:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, հանդիսանալով ՎՏԲ-Հայաստան բանկի ռազմավարական գործընկերներից մեկը, ձեռնարկության արդիականացման գործընթացը սկսել էր 2009թ.-ի դեկտեմբերից` «ՎՏԲ-Հայաստան բանկ»ՓԲԸ ակտիվ մասնակցության շնորհիվ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
ՎՏԲ-Հայաստան բանկի ղեկավարությունը պատիվ է ունեցել մասնակցելու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացված նոր մասնաշենքի բացմանը:
«Մենք համագործակցում ենք Հայաստանի հանքամետալուրգիական ոլորտի առաջատար ընկերությունների հետ և ապագայում պլանավորում ենք շարունակել ներդրումեր կատարել ՀՀ-ում տվյալ ոլորտը զարգացնելուուղղությամբ: ՎՏԲ խմբի շրջանակներում ապահովված է ԳեոՊրոՄայնինգ խմբի կազմում ներառված բոլոր ընկերությունների համալիր սպասարկումը ողջ ԱՊՀ տարածքում` միաժամանակապահովելով բազմակողմանի համագործակցություն»,- նշեց «ՎՏԲ-Հայաստան բանկ»ՓԲԸ Գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի տարածաշրջանի խոշոր արտադրողական համալիր, որը կառուցվել է 1958-1963թթ. ժամանակահատվածում: Սկսած 2007թ.-ից ընկերության 100% բաժնետերը հանդիսանում է «ACMCե ՍՊԸ, որը հանդիսանում է ԳեոՊրոՄայնինգ խմբի դուստրընկերություն: Ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ, մասնավորապես պղնձի խտանյութի և մոլիբդենի արտադրությամբ:






