2012 թվականի հունվար-մարտին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 5,1 հազ. ուղևոր, ինչը հավասար է 2011 թվականի առաջին եռամսյակում գրանցված ցուցանիշին, նշվում է ՀԿԵ ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվարի-մարտին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 105,2 հազ. ուղևոր:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև ավելացվում է գնացքների արագությունը:






