Microsoft-ի շահույթը գերազանցել է Ուոլ-սթրիթի կանխատեսումներն անհատական համակարգիչների (ԱՀ) վաճառքի աճի հաշվին: «Ռոյթերս» գործակալության հարցման մասնակից վերլուծաբանները 57 տոկոս շահույթ էին կանխատեսում մեկ բաժնետոմսի հաշվով:
Microsoft-ի վաճառքներն աճել են 6 տոկոսով՝ հասնելով 17,41 մլրդ դոլարի սերվերային ծրագրային ապահովման ու Office ծրագրերի փաթեթի պահանջարկի ավելացման հաշվին: Փոխձագետները ակնկալում էին 17,18 մլրդ հասույթ:
Ըստ Gartner Inc հետազոտական ընկերության, անհատական համակարգիչների վաճառքներն աշխարհում առաջին եռամսյակում աճել են 1,9 տոկոսով: Դա թույլ տվեց Microsoft-ին, որի օպերացիոնալ համակարգը կիրառվում է ԱՀ 90 տոկոսի դեպքում, ավելացնել վաճառքը 4 տոկոսով: