ՎՏԲ (Հայաստան) բանկն ապրիլի 20-ի երեկոյան Երևանում կբացի private-banking ծառայություններ տրամադրելու առաջին VIP-գրասենյակը: Այդ մասին ապրիլի 20-ին «ՎՏԲ (Հայաստան) բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի պաշտոնակատար Յուրի Գուսևի հետ համատեղ մամլո ասուլիսում հաղորդել է ՎՏԲ24 բանկի նախագահ-կառավարման նախագահ Միխայիլ Զադորնովը: Նրա խոսքով, այդ գրասենյակը նախատեսված է նյութապես ապահով հաճախորդների համար: «Այն, որ երկրորդ գրասենյակը Ռուսաստանի սահմաններից դուրս բացվում է Երևանում, ընդգծում է, որ բանկը եղել և մնում է կողմնորոշված դեպի մանրածախ հաճախորդների զանգվածային հատվածը, առաջ է շարժվում, և մենք հուսով ենք, որ դա հաջող շարժում կլինի Հայաստանի շուկայում հարուստ հաճախորդների ուղղությամբ»:
Զադորնովը հավելել է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս առաջին VIP-գրասենյակը բացվել է Կիևում: VIP-գրասենյակում տրամադրվելու են վարկային պրոդուկտներ ոչ ստանդարտ պայմաններով, Visa և MasterCard արտոնյալ քարտեր, գրասենյակի հաճախորդները կարող են օգտվել անհատական մենեջերի ծառայություններից և այլ արտոնյալ ծառայություններից:






