Կորայի Հանրապետությունը 15 մլրդ դոլար կհատկացնի ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) հակաճգնաժամային ռեսուրսները համալրելու համար: Այդ մասին հաղորդել է Կորեայի Հանրապետության պլանավորման և ֆինանսների նախարար Պակ Չէ Վանը, ով մասնակցել է ֆինանսների նախարարների և երկրների կենտրոնական բանկերի հանդիպմանը Վաշինգտոնում:
Հանդիպման արդյունքներով ընդունված կոմյունիկեում արձանագրվել է պայմանավորվածություն 430 մլրդ դոլարով ԱՄՀ ռեսուրսների ավելացման մասին, որի արդյունքում դրանք կավելանան գրեթե երկու անգամ: Այդ միջոցները, որոնք նախատեսված են ճգնաժամերը կանխելու և հաղթահարելու համար, հասանելի կլինեն ԱՄՀ բոլոր անդամներին:






